ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կկայանան «Հայկական հինավուրց պարեր», «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսները

Կկայանան «Հայկական հինավուրց պարեր», «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսները
14.07.2014 | 18:01

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հուլիսի 15-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենան Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հինավուրց պարեր» և Սոֆյա Գալֆայանի «Հյուսքային և հանգուցային զարդանախշերի առեղծվածը» գրքերի շնորհանդեսները:
Ս. Լիսիցյանի գիրքը նվիրված է հայկական հինավուրց պարերի նկարագրությանն ու վերլուծությանը. մարզախաղերին առնչվող պար-մնջախաղեր, սգո և հարսանեկան ծեսերի ժամանակ կատարվող, ինչպես նաև մանկական պարեր: Ներկայացվում են պարերի գծապատկերները, նոտագրությունը, երգերի տեքստերը, տարազների, հանդերձների նկարագրությունն ու լուսանկարները:
Ս. Գալֆայանի գիրքն արժևորվում է նրանով, որ ներկայացնում է հանգույցի ու հյուսվածքի նշանակությունը մշակույթի տարբեր ոլորտներում: Հեղինակը վերծանում է հյուսվածքի զարդանախշերի խորհուրդը:

Դիտվել է՝ 5882

Մեկնաբանություններ